Կարևոր իրադարձություններ

Մեկ շաբաթում ՍԱՏՄ-ն իրականացրել է 2571 ստուգայց, բացահայտել 275 խախտում

15 Հոկտեմբեր, 2021 23:17
Մեկ շաբաթում ՍԱՏՄ-ն  իրականացրել է 2571 ստուգայց, բացահայտել  275 խախտում

Անցնող շաբաթվա ընթացքում ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն ամբողջ հանրապետությունում իրականացրել են ընդհանուր 2571 ստուգայց, որոնց արդյունքում բացահայտվել է 275 խախտում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ըստ ՍԱՏՄ տարածքային կենտրոնների՝ ընդհանուր ստուգայցերի և հայտնաբերված խախտումների պատկերը հետևյալն է՝

Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 1712 ստուգայց, 116 խախտում, 3 տուգանք,

Արևելյան տարածքային կենտրոն՝ 575 ստուգայց, 116 խախտում,

 Արևմտյան տարածքային կենտրոն՝ 141 ստուգայց,

Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 59 ստուգայց, 34 խախտում, 8 տուգանք,

 Հարավային տարածքային կենտրոն՝ 84 ստուգայց, 9 խախտում։

 

Լրահոս

Դիտել ավելին