Կարևոր իրադարձություններ

Աշխարհում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը, մահացել է ավելի քան 4 900 000 մարդ

15 Հոկտեմբեր, 2021 22:26
Աշխարհում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը, մահացել է ավելի քան 4 900 000 մարդ

Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը հասել է 240 մլն 596 հազար 377-ի, մահացել է 4 մլն 900 հազար 511 մարդ, առողջացել 217 մլն 861 հազար 639-ը: 

Ինչպես փոխանցում է «Արմենպրեսսը», հիվանդացության դեպքերի թվով ԱՄՆ-ն շարունակում է մնալ առաջին տեղում:

ԱՄՆ-ում հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 45 մլն 639 հազար 563 դեպք, մահվան դեպքերի թիվը՝  741 հազար 898 է:

Կորոնավիրուսի 34 մլն 43 հազար 480 գրանցված դեպքով երկրորդ տեղում Հնդկաստանն է:

Հնդկաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 451 հազար 939 մարդ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին