Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարի տեղակալներն աշխատանքային այցերով եղել են Երևանի և մարզային պոլիկլինիկաներում

15 Հոկտեմբեր, 2021 21:18
Առողջապահության նախարարի տեղակալներն աշխատանքային այցերով եղել են Երևանի և մարզային պոլիկլինիկաներում

Առողջապահության նախարարի տեղակալներն աշխատանքային այցերով եղել են Երևանի և մարզային պոլիկլինիկաներում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Երևանի պոլիկլինիկաների տնօրենների, ոլորտի մասնագետների հետ, քննարկել պատվաստումային գործընթացով պայմանավորված կազմակերպչական բնույթի խնդիրներն` ընդգծելով առաջնային պահպանման օղակի ներգրավվածության կարևորությունը պատվաստումային գործընթացում:

 

Իսկ ԱՆ փոխնախարարներ Արմեն Նազարյանը, Արտակ Ջումայանը և Գևորգ Սիմոնյանն աշխատանքային այցերով եղել են մարզային ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում:

Արմեն Նազարյանը եղել է Արարատի մարզում, Արտակ Ջումայանը` Արմավիրի մարզում, Գևորգ Սիմոնյանն` Արագածոտնում: Վերջիններս հանդիպել են մարզային պոլիկլինիկաների ղեկավարներին, գյուղապետերին, դպրոցների տնօրեններին, զրուցել բուժանձնակազմի հետ կորոնավիրուսային հիվանդության, պատվաստումային գործընթացի, հերթագրումների կարգավորման և ընդհանրապես, պատվաստումային գործընթացի որակի բարելավման անհրաժեշտության մասին:

ՀՀ առողջապահության փոխնախարները կարևորել են  COVID-19-ի դեմ պատվաստումները` հիշեցնելով, որ համավարակի պատճառով օրական 40-ից ավելի մահ ենք գրանցում:

Պատվաստումների մասին խոսելիս նրանք շեշտել են, որ պատվաստումները առաջնահերթ ցուցված են նրանց, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին