Կարևոր իրադարձություններ

Աշխատանքային քննարկում՝ տեխնիկական անվտանգության ոլորտի կարգավորման խնդիրների շուրջ. ՔՏՀԱ տեսչական մարմին

15 Հոկտեմբեր, 2021 19:43
Աշխատանքային քննարկում՝ տեխնիկական անվտանգության ոլորտի կարգավորման խնդիրների շուրջ. ՔՏՀԱ տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտնագության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի նախաձեռնությամբ ս․թ․հոկտեմբերի 15-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի խնդիրների, դրանց լուծման արդյունավետ եղանակների կիրառման վերաբերյալ։

Հանդպմանը մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը, ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․Գևորգյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ տնօրեն Վ․Հովսեփյանը, Տեխնիկական փորձաքննությունների անվտանգության կենտրոն» ՍՊԸ տնօրեն Լ․ Բեգլարյանը, ««Դամի» տեխնիկական անվտանգության ծառայություն» ՍՊԸ տնօրեն Գ․Գալստյանը, Պրոմէքսպերտ գրուպ» ՍՊԸ տնօրեն Կ․ Բոյաջյանը և «ԱԱ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ փոխտնօրեն Վ․ Գասպարյանը։  

ՀՀ ՔՏՀԱ տեսական մարմնի ղեկավար Գ․Շախբազյանը ներկայացրեց  «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, իրավական նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտության մասին։ Նա ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, ինչպես նաև ՏՄ-ի կողմից արձանագրված իրավիճակի պատկերը։

Հանդիպման ընթացքում խոսվեց տեխնիկական անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի, ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների մշակման և դրանց արդյունավետ կիրառման մասին։

Ելնելով տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում արձանագրված խախտումների վերլուծության պատկերից՝ ՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանը հստակ արձանագրեց, որ մինչ այժմ ՏՄ-ն իրականացրել է և  այսուհետ ևս կիրականացնի ոլորտում արձանագրված  խնդիրների կարգավորմանն ուղղված իր վերահսկողական գործառույթները՝  կիրառելով էլ ավելի խիստ վարչարարության և պատասխանատվության միջոցներ։

Այդ համատեքստում նա հանդիպմանը ներկա ընկերությունների ղեկավարներին հիշեցրեց, որ պետք է անել հնարավորը՝ կանխարգելիչ քայլեր կատարելու և տեխնիկական անվտանգության ոլորոտում խախտումներ թույլ չտալու  համար։

«Տեխնիկական անվտանգության մասնագետների միության» ՀԿ նախագահ Վլադիրմիր Հովսեփյանը իր հերթին նշեց, որ անհրաժեշտ է կատարել առկա ռիսկերի գնահատում ու վերլուծություն, շահագրգիռ կառույցների, ՀԿ-երի հետ կազմակերպել ակտիվ քննարկումներ՝ ոլորտում առկա օրենսդրական փոփոխությունների ու լրացումների առաջարկներ ներկայացնելու և հետագայում դրանք ՀՀ-ում ավելի արդյունավետ կիրառելու համար։

Հանդիպման վերջում  ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկայում ևս Տեսչական մարմնի նախաձեռնությամբ նմանատիպ ոլորտային քննարկումներ կազմակերպելու  վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին