Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին. կան վիրավորներ

15 Հոկտեմբեր, 2021 19:18
Ավտովթար Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին. կան վիրավորներ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14:36-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ ուղևորները, դեռ մինչև փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, հոսպիտալացվել են Սևանի ԲԿ:

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի տակից դուրս են բերել ևս մեկ ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ։ Բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

 

Լրահոս

Դիտել ավելին