Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ. ՊՆ

15 Հոկտեմբեր, 2021 17:16
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։

ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին