Կարևոր իրադարձություններ

Պուտինը երկրորդ անգամ Ղարաբաղի տարածքը նշել է որպես Հայաստան

15 Հոկտեմբեր, 2021 17:11
Պուտինը երկրորդ անգամ Ղարաբաղի տարածքը նշել է որպես Հայաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ելույթում խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, հայտարարել է, որ ռուս խաղաղապահների աջակցությամբ ականազերծում է իրականացվում «և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի տարածքում»։ Այս մասին հայտնում է Civilnet-ը:

«Մեր երկրի ակտիվ աջակցության շնորհիվ կանֆլիկտը հնարավոր եղավ կանգնեցնել, և ռուսական խաղաղապահ զորախումբը որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր է հանդես գալիս։ Մեր օժանդակությամբ իրականացվում է հումանիտար բեռների տեղափոխում, ականազերծվում են տարածքներ, ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ երկու կողմից էլ, երկու տարածքներում էլ՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի տարածքում»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը նմանատիպ հայտարարություն էր արել նաև սեպտեմբերի 29-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների մեկնարկին․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին հրադադարի վերահսկման կենտրոնը (ռուս-թուրքական – խմբ.) ակտիվ գործունեություն է ծավալում»,- Աղդամում տեղակայված կենտրոնի մասին խոսելիս ասել էր Վլադիմիր Պուտինը։

 

Լրահոս

Դիտել ավելին