Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար՝ Գեղարքունիքում․ 3 վիրավորներից մեկին ավտոմեքենայի տակից են դուրս բերել

15 Հոկտեմբեր, 2021 15:51
Ավտովթար՝ Գեղարքունիքում․ 3 վիրավորներից մեկին ավտոմեքենայի տակից են դուրս բերել

Հոկտեմբերի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմանում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկին Mercedes-ի տակից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները։ Վիրավորներից երկուսին Սևանի հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական ավտոմեքենաներով, իսկ մեկին՝ Սևանի բժիշկների հերթապահ խումբը։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Դիտել ավելին