Կարևոր իրադարձություններ

Այսօր «Մայրիկ» ֆիլմի ֆրանսիահայ նշանավոր ռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան օրն է

15 Հոկտեմբեր, 2021 15:18
Այսօր «Մայրիկ» ֆիլմի ֆրանսիահայ նշանավոր ռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան օրն է

Այսօր ֆրանսիահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյի (Աշոտ Հակոբի Մալաքյան) ծննդյան օրն է: Նա ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 15-ին:

1948 թվականին Վերնոյը նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված՝ Ավետիս Ահարոնյանին)։ Հայաստանում Վերնոյը հայտնի է իր «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմերով, որոնք ինքնակենսագրական են, այն պատմում է հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի (Վերնո հայրիկի) ընտանիքի պատմությունը։  «Մայրիկ» ֆիլմը պատմում է 1921 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը՝ պարուրված սիրով և հոգատարությամբ։ Նա նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ։ Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար։

Կարիերայի ընթացքում Անրի Վերնոյը նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ։ Արժանացել է մի շարք պարգևների, ֆրանսիական՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշանով, Ոսկե ծիրան կիոփառատոնի շրջանակներում արժանացել է «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար։ Մեկ անգամ առաջադրվել է Օսկարի «Հինգ ոտքերով ոչխար» լավագույն սցենար անվանակարգում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին