Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանն այցելել է Մեղրի, ծանոթացել է շինարարության և ասֆալտապատման աշխատանքներին

15 Հոկտեմբեր, 2021 14:31
Գնել Սանոսյանն այցելել է Մեղրի, ծանոթացել է շինարարության և ասֆալտապատման աշխատանքներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մեղրի և Ագարակ քաղաքներում ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին։
 
Մասնավորապես նախարարը հետևել է Մեղրի քաղաքի մանկապարտեզի նորոգման աշխատանքներին, քաղաքում մայթեզրերի, ճանապարհների բարեկարգման աշխատանքներին, Ագարակի մարզադպրոցի կառուցմանը, Ագարակ քաղաք տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որը ևս իրականացվում է սուբվենցիոն ծրագրով։
 
Նախարարը խիստ կարևորել է իրականացվող աշխատանքների որակը և դրանք սահմանված ժամկետին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։
 

Լրահոս

Դիտել ավելին