Կարևոր իրադարձություններ

Զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական, տեսական և գործնական պարապմունքներ

15 Հոկտեմբեր, 2021 13:57
Զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական, տեսական և գործնական պարապմունքներ

Տեղեկատվական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, բանակային միջոցառումները համակարգված լուսաբանելու նպատակով հոկտեմբերի 13-14-ը զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական, տեսական և գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանը,  ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանն ու այլ բանախոսներ ներկայացրել են մասնագիտական գործունեությանն առնչվող առաջնահերթությունները, խոսել առկա խնդիրների, զորամիավորումների և զորամասերի գործունեության լուսաբանման առանձնահատկությունների մասին, սահմանել առաջիկա անելիքները։

Պարապմունքների ավարտին մասնագիտական խմբերի զինծառայողները հանձնել են ստուգարքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին