Կարևոր իրադարձություններ

Մենք վճռական ենք տրամադրված և կանենք մեզնից կախված ամեն ինչ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար. Նիկոլ Փաշինյան

15 Հոկտեմբեր, 2021 13:50
Մենք վճռական ենք տրամադրված և կանենք մեզնից կախված ամեն ինչ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական կամքի պարագայում հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով կայունության ու խաղաղության: Այս մասին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

«ՌԴ-ն և անձամբ Վլադիմիր Պուտինը էական դերակատարում ունեցան 44-օրյա պատերազմի դադարեցման գործում: Նրանք այսօր էլ էական դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում այդ ջանքերի համար»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր տարածաշրջանը վերափոխումների շեմին է կանգնած ու քաղաքական կամքի պարագայում կարող է փոխվել այսօր եղած պատկերը՝ բերելով խաղաղություն ու կայունություն:  

«Մենք պատրաստ ենք այդ փոփոխություններին: Ավելին, դա համընկնում է մեր կառավարությունը տեսլականին: Կառավարության նպատակներից է խաղաղության դարաշարջանի բացումը: Կան գործոններ, որոնք հարցականի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու գործընթացը: Չնայած քաղաքական բոլոր ջանքերին, մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական սահմանին: Այդ կապակցությամբ ես առաջարկում եմ ուժեղացնել եռակողմ մեխանիզմները միջադեպերի քննության ու հրադադարի ռեժիմի պահպանման համար: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում խաղաղություն ու կայունություն մեր երկրում, և այդ պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Մենք վճռական ենք տրամադրված և կանենք մեզնից կախված ամեն ինչ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար: Մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես հասնենք այդ նպատակին՝ երկխոսություն և թշնամանքի մթնոլորտի աստիճանաբար հաղթահարում, որը, ցավոք մեր տարածաշրջանում գոյություն ունի, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում. դա այն միակ ճանապարհն է, որը կբերի այդ նպատակին»- ասաց ՀՀ վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին