Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

15 Հոկտեմբեր, 2021 13:39
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ա. Տ.-ին:

Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է ծխախոտի երկու տուփ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին և հաշիշի յուղին նմանվող զանգվածներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս

Դիտել ավելին