Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում. ներկայացվել են երկար սպասված նախագծի մանրամասները

15 Հոկտեմբեր, 2021 12:17
PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում. ներկայացվել են երկար սպասված նախագծի մանրամասները

Հայաստանում առաջին PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում` համադրելով հին Երևանի ճարտարապետությունն ու Ֆրանսիական հացաբուլկեղենի մշակույթը: Մոտ մեկ տարվա դադարից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը և PAUL Interntional-ը ավարտական փուլին են հասցնում զարգացման այս նախագիծը, որն առաջիկա մի քանի տարում PAUL-ի անվանական հացաբուլկեղենի 5 սրճարան-ռեստորան կբացի Հայաստանում` մոտ 200 նոր բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման հնարավորությամբ: 

«PAUL-ը հայ-ֆրանսիական բարեկամության գեղեցիկ օրինակներից է և պատերազմից հետո առաջին միջազգային հեղինակավոր բրենդը, որը մուտք է գործում Հայաստան: Սա մեզ համար պատիվ ու պատասխանատվություն է: Ուրախ ենք արձանագրել, որ երկրում ստեղծված դժվարությունները հաղթահարելով նորից կարողանում ենք զարգացման ծրագրեր իրականացնել ու ներդրումներ ներգրավվել, ինչը, վստահաբար, իր տնտեսական ու սոցիալական ազդեցությունը կունենա Հայաստանի վրա: Օրակարգում նաև Երևանից դուրս PAUL-ի բացումն է, ինչը համայնքային զարգացմանը կխթանի»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհրդի համանախագահ, PAUL նախագծի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը: 

Հայաստանյան առաջին PAUL-ի համադրման համար աշխատում են ֆրանսիական Panetude դիզայն ստուդիան, որը հայկական` Electric Architects-ի հետ համատեղ ստուդիայի հետ հետևում է ֆրանսիական բրենդի պահանջների իրականացմանը հայկական պատմական նշանակություն ունեցող շենքի պահպանման պահանջների հետ: Նշենք, որ PAUL-ը տեղակայվում է 1884 թվականին Երևանում կառուցված հասարակական գործիչ, վաճառական Բարսեղ Եղիազարյանի տանը: «Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ շենքի պահպանման համար կատարվել են հետազոտական և նախագծային աշխատանքներ՝ ազգային արխիվից ուսումնասիրությունից մինչև միջազգային հետազոտություններ: «Գալաքսիի» հիմնադիրների համար կարևոր է երևանյան պատմամշակութային հուշարձանների ամբողջական պահպանումն ու դրանց վերածնունդը` ինքնության, պատմության տեսանկյունից, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի զարգացման համար:

Նշենք, որ PAUL-ը հիմնադրվել է 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ, հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս PAUL International-ը ղեկավարում են PAUL-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ և 5-րդ սերունդները, ովքեր անձամբ հետևում են ողջ գործընթացին. հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդների մատուցում։ PAUL-ը կարևոր հավելում է հայկական շուկայում` միաժամանակ իր հացաբուլկեղենի, թխվածքների, սուրճի ու ռեստորանային կոմպոնենտով: Կարևոր է ընդգծել, որ PAUL-ը հասանելի բրենդ է և գնային քաղաքականությունը կառուցված է այնպես, որ ֆրանսիական որակն ու ապրելակերպը մոտ լինի բոլորին ըստ ցանկության։

Ներկայումս PAUL Հայաստանի ընտրված գլխավոր շեֆը, հացաբուլկեղենի ու քաղցրավենիքի շեֆերը պատրաստվում են եռամսյա ուսուցման PAUL ֆրանսիայում, որի ավարտից հետո պատրաստ կլինեն PAUL-ի բացմանը իրենց ֆրանսիացի գործընկերների հետ գոհացնել երևանյան հաճախորդներին:

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը արդեն մեկ տասնամյակ է, ինչ ներկայացված է հյուրանոցային և ռեստորանային ոլորտում, որտեղ ի դեմս իր բրենդների, նորամուծություններ է բերում՝ փոխելով ու բարելավելով շուկայի կանոնները: «Գալաքսի»-ի ոլորտային պորտֆոլիոյում են ավարտական փուլում գտնվող Courtyard by Marriott հյուրանոցը, Santafe երևանյան սրճարանը և Pahest33 կոնցեպտուալ բար-ռեստորանը: PAUL-ի Հայաստան մուտքը ողջունել են հայ-ֆրանսիական բարեկամության առևտրաարդյունաբերական գործընկերությունները, դիվանագիտական ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան այրիք:

Լրահոս

Դիտել ավելին