Կարևոր իրադարձություններ

Արմավիրում բժշկական դիմակով և դանակով զինված կինը 2 ժամում թալանել է «Ալֆա ֆարմ» դեղատները

15 Հոկտեմբեր, 2021 11:39
Արմավիրում բժշկական դիմակով և դանակով զինված կինը 2 ժամում թալանել է «Ալֆա ֆարմ» դեղատները

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին։ Այդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 31 հասցեում գործող «Ալֆա ֆարմ» դեղատուն և աշխատակցուհու՝ 22-ամյա Աշխեն Դ-ին նկատմամբ կատարել ավազակային հարձակում։

Վերջինս դանակի սպառնալիքով Աշխեն Գ-ից, ով նշված դեղատանն աշխատում է դեղագետ, պահանջել է, որպեսզի դրամարկղի մեջ եղած ողջ գումարը տա իրեն։ Դիմակավորված կինը դեղատնից հափշտակել է մոտ 159 հազար դրամ։ 

Մինչ քննիչներն ու ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, ժամը 20։00-ի սահմաններում հերթական ահազանգն է ստացվում՝ այս անգամ 60-ամյա Մարինե Գ-ից, ով հայտնել է, որ բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալֆա ֆարմ» դեղատուն, որտեղ դանակի սպառնալիքի տակ դրամարկղից հափշտակել է 57 հազար դրամ և հեռացել։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Մարինե Գ-ն աշխատում է «Ալֆա ֆարմ» դեղատանը՝ որպես վարիչ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին