Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք, մահացել է 39 մարդ

15 Հոկտեմբեր, 2021 11:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք, մահացել է 39 մարդ
Հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 278 431 դեպք, որոնցից 252 211-ն` առողջացած, 5713-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 275 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 855 238 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 15 616 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք: Ունենք 881 առողջացած, 38 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1232 է:
 

Լրահոս

Դիտել ավելին