Կարևոր իրադարձություններ

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը մանրամասներ է հայտնում Արցախի իրավիճակի վերաբերյալ

15 Հոկտեմբեր, 2021 08:10
Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը մանրամասներ է հայտնում Արցախի իրավիճակի վերաբերյալ

Արցախում երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո իրավիճակը հանգիստ է և ամբողջությամբ վերահսկվում է Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների կողմից: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը: 

Կատարվածը, ըստ նրա, հիմք չէ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգի մասին խոսելու համար։ 

«Դա հնարավոր չէ, քանի այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Պետք է դա լավ հասկանանք, չշահարկենք, խուճապ չսերմանենք։ Պատերազմ հնարավոր չէ։ Եվ պետք է հասկանանք, որ դա պրովոկացիա է թշնամու կողմից, և նման պրովոկացիաների դիմելու է, որովհետև սա իր ոճն է։ Մեզ համար սա նորություն չէ», - ասել է Բաբայանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին