ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Քովիդ-19-ով վարակումների նոր ալիքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ահա վերջին երկու շաբաթվա վիճակագրությունը՝ Արցախում ՔՈՎԻԴ-19 դեպքերի վերաբերյալ, որից ակնհայտ է աճի արագ տեմպը:
Հորդորում եմ բոլոր քաղաքացիներին պահպանել բարձր զգոնություն, կիրառել անհատական պաշտպանության միջոցներ և պատվաստվել՝ հանուն իրենց և հարազատների առողջության ու կյանքի:
Հ.Գ. Այսօր էլ նոր մահ է գրանցվել կորոնավիրուսից»: