Կարևոր իրադարձություններ

Այսօր էլ Արցախում մահ է գրանցվել կորոնավիրուսից. Արտակ Բեգլարյանը ներկայացրել է վերջին երկու շաբաթվա վիճակագրությունը

14 Հոկտեմբեր, 2021 22:58
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Այսօր էլ Արցախում մահ է գրանցվել կորոնավիրուսից. Արտակ Բեգլարյանը ներկայացրել է վերջին երկու շաբաթվա վիճակագրությունը

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Քովիդ-19-ով վարակումների նոր ալիքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ահա վերջին երկու շաբաթվա վիճակագրությունը՝ Արցախում ՔՈՎԻԴ-19 դեպքերի վերաբերյալ, որից ակնհայտ է աճի արագ տեմպը:

Հորդորում եմ բոլոր քաղաքացիներին պահպանել բարձր զգոնություն, կիրառել անհատական պաշտպանության միջոցներ և պատվաստվել՝ հանուն իրենց և հարազատների առողջության ու կյանքի:

 

Հ.Գ. Այսօր էլ նոր մահ է գրանցվել կորոնավիրուսից»:

Возможно, это изображение (текст)
 

 

Լրահոս

Դիտել ավելին