Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

14 Հոկտեմբեր, 2021 22:42
Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

Նախատեսվում է 2022 թ. կայանալիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում, ինչի առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամներին՝ քննարկելու օլիմպիադայի նախապատրաստական և ընթացիկ հարցերը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամները տարբեր երկրների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ Հայաստանից, Չեխիայից, Նիդեռլանդներից, Հունգարիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և ընդգծել. «Սա առաջին միջազգային օլիմպիադան է, որ անցկացվելու է Հայաստանում, և բոլոր առումներով շատ կարևոր է մեզ համար: Հույս ունեմ՝ լավ մեկնարկ կլինի հաջորդիվ այլ օլիմպիադաներ ևս Հայաստանում անցկացնելու համար»:

Հանդիպմանը քննարկվել են օլիմպիադայի կազմակերպչական, անցկացման, բովանդակային հարցեր: Կազմկոմիտեի անդամները տեղեկացրել են, որ ընթացիկ հարցերի վերաբերյալ որևէ խնդիր չի առաջացել, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, և վստահ են՝ օլիմպիադան կկայանա բարձր մակարդակով:

Հանդիպման ավարտին հյուրերը հայտնել են, որ այս օրերին հասցրել են սիրել Հայաստանը՝ որպես պատմամշակութային օջախ:

Լրահոս

Դիտել ավելին