Կարևոր իրադարձություններ

Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ-ն պահպանում է հրադադարի ռեժիմը

14 Հոկտեմբեր, 2021 22:00
Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ-ն պահպանում է հրադադարի ռեժիմը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական «տեղեկատվությունը», համաձայն որի , իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊԲ-ի տարածած հաղորդագրությունից:
 
Արցախի հանրապետության արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ:
 
Ակնկալելով անաչառ հետաքննություն ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը:

 

Լրահոս

Դիտել ավելին