Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548,5
    562,5

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Կոչ եմ անում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներին մասնակցել ԵԱՏՄ պետությունների պետական գնումների մրցույթներին. Սուքիասյան

14 Հոկտեմբեր, 2021 19:21
Հեղինակ՝ Խաչատուր Սուքիասյան
Կոչ եմ անում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներին մասնակցել ԵԱՏՄ պետությունների պետական գնումների մրցույթներին. Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կոչ եմ անում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները մասնակցեն ԵԱՏՄ պետությունների պետական գնումների մրցույթներին, որը կազմում է տարեկան 135 միլիարդ դոլար:

Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառության տարեկան ծավալը գերազանցում է 2 մլրդ դոլարը: 2021 թվականի միայն առաջին ութ ամիսներին այն կազմել է 1 մլրդ. 38 մլն. դոլար` Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 30.7 տոկոսը։ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 522 մլն. դոլար, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ. 15 մլն. դոլար:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 30.9 տոկոսով, իսկ ներմուծման ծավալները` 4 տոկոսով: Սակայն նույնը չի կարելի ասել Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին Հայաստանի Հանրապետության գործարարների մասնակցության ծավալների առումով: Այն դեպքում, երբ ԵԱՏՄ անդամ երկրներում պետական գնումների ընդհանուր ծավալը կազմել է 135 միլիարդ դոլար, միայն Ռուսաստանի պետական գնումները 115 միլիարդ դոլար են:

Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցության ծավալները Ռուսաստանի դաշնության պետական գնումներին շատ փոքր են: 2019 թվականին Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպություններից հաղթող է ճանաչվել միայն մեկ կազմակերպություն՝ 230 հազար դոլարի պետական գնման պայմանագրով, իսկ 2020 թվականին՝ տասը կազմակերպություն՝ 110 հազար դոլարի պետական գնման պայմանագրով։ Մեր գործարարները պարտավոր են մասնակցելու գնումների գործընթացին: Իրենց հետ պետք է խորհրդատվական ծառայություններն աշխատեն, կրթեն, իրազեկեն, փաստաթղթերի լրացման ձևերը սովորեցնեն, որպեսզի Հայաստանի կազմակերպությունները, որոնք ունեն մրցունակ ապրանքներ, մասնակցեն ՌԴ-ի պետական գնումների հայտերին:

Կոչ եմ անում, որ պատկան մարմինները, տնտեսվարող սուբյեկտների հետ այս մասով աշխատեն, իրազեկեն, աջակցեն, որպեսզի Հայաստանի տնտեսվարողները կարողանան մասնակցել Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների պետական գնումների մրցույթներին»:

Լրահոս

Դիտել ավելին