Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության՝ ազգային վիզայի հերթագրման ցուցակներում շատ գրանցումներ ջնջվել են. դեսպանության հայտարարությունը

14 Հոկտեմբեր, 2021 19:11
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության՝ ազգային վիզայի հերթագրման ցուցակներում շատ գրանցումներ ջնջվել են. դեսպանության հայտարարությունը

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Տեխնիկական խափանման պատճառով Գերմանիայի դեսպանության՝ ազգային վիզայի հերթագրման ցուցակներում, ցավոք, շատ գրանցումներ ջնջվել են: Եթե Դուք հերթագրման ցուցակներից որևէ մեկում գրանցվել եք 11.10.2021թ. կամ ավելի վաղ և դեռ չեք ստացել պայմանավորվածություն (օր, ժամ), ուրեմն Ձեր գրանցումը, ցավոք, ջնջվել է: Դեսպանությունը Ձեր ներողամտությունն է հայցում պատճառած անհարմարությունների համար և խնդրում նորից գրանցվել համապատասխան ցուցակով: Շնորհակալություն՝ խնդրին ըմբռնումով մոտենալու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին