Կարևոր իրադարձություններ

Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

14 Հոկտեմբեր, 2021 18:34
Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո`2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1685 աճյուն։
 
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

 

Լրահոս

Դիտել ավելին