Կարևոր իրադարձություններ

Հայտարարվել է ՀՀ կենսական նշանակության ճանապարհացանցի 2022-2026թթ. ռազմավարական զարգացման պլանի պատրաստման մրցույթ

14 Հոկտեմբեր, 2021 17:56
Հայտարարվել է ՀՀ կենսական նշանակության ճանապարհացանցի 2022-2026թթ. ռազմավարական զարգացման պլանի պատրաստման մրցույթ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը կենսական նշանակության ճանապարհների բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է ՀՀ կենսական նշանակության ճանապարհացանցի 2022-2026թթ. ռազմավարական զարգացման պլանի պատրաստման մրցույթ։

Հայաստանի ճանապարհային ցանցերի ռազմավարական ուսումնասիրությունը կսահմանի նորացված կենսական նշանակության ճանապարհային ցանց՝ նպատակ ունենալով կառավարության կողմից պաշտոնապես սահմանել ցանցը հրամանագրի կամ կանոնակարգի միջոցով և մշակել գործողությունների, ֆինանսավորման ծրագրեր կենսական նշանակության ճանապարհների վերականգնման և պահպանման համար, ինչպես նաև սահմանել ճանապարհների կառավարման համակարգ մուտքագրման համար անհրաժեշտ տվյալները:

 

Ուսումնասիրությունը կպատրաստի ՀՀ կենսական նշանակության ճանապարհային ցանցի զարգացման ռազմավարական ծրագիր, որն ուղղված կլինի տնտեսական, սոցիալական, առողջապահական ենթակառուցվածքների և ծառայությունների ավելի լավ հասանելիության ապահովմանը, տրանսպորտի ծախսերի կրճատմանը, աղքատության նվազեցմանը և կենսական նշանակության ճանապարհային ցանցի կայուն պահպանմանը:

Նշվում է, որ հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել գրավոր, անգլերեն, առձեռն (կամ սուրհանդակային ծառայության միջոցով) կամ էլեկտրոնային փոստով Adobe PDF ֆորմատով մինչև 2021թ. նոյեմբերի 2-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):

Մրցույթի մանրամասները՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին