Կարևոր իրադարձություններ

Ստուգայցերը շարունակվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ ՍԱՏՄ

14 Հոկտեմբեր, 2021 17:53
Ստուգայցերը շարունակվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ ՍԱՏՄ
Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում այսօր շարունակվել են ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը:
 
 Խախտումներ չեն հայտնաբերվել:
 
 Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ անցած լինեն ՊՇՌ հետազոտություն:
 

Լրահոս

Դիտել ավելին