Կարևոր իրադարձություններ

ՔՏՀԱ տեսչական մարմինը երկրորդ օրն անընդմեջ վերահսկողությունն իրականացնում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (լուսանկարներ)

14 Հոկտեմբեր, 2021 17:50
ՔՏՀԱ տեսչական մարմինը երկրորդ օրն անընդմեջ վերահսկողությունն իրականացնում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (լուսանկարներ)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ, այսօր ևս շարունակել է մշտադիտարկումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Հակահամաճարակային կանոնների պահպանման ընթացքն ուսումնասիրելու նպատակով դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 55 տրանսպորտային միջոց։ Արդյունքում հայտնաբերվել է խախտման 3 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները վերահսկողությանը զուգահեռ իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ, ուղևորներին նաև դիմակներ բաժանել ։

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։

 

Լրահոս

Դիտել ավելին