Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548
    562

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Ֆրանսիայից ժամանած բժիշկներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

14 Հոկտեմբեր, 2021 17:34
Ֆրանսիայից ժամանած բժիշկներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

«Հանրային աջակցություն-Փարիզի հիվանդանոցներ» Եվրոպայի ամենախոշոր հիվանդանոցային խմբի ներկայացուցիչները` գլխավոր տնօրեն պարոն Մարտեն Իրշի գլխավորությամբ, հոկտեմբերի 13-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի ֆեյսբուքյան էջը:

Ֆրանսիացի հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ֆրանսիացի բժիշկների խումբը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 13-ին մեկնարկած եռօրյա ֆրանս-հայկական առաջին գիտաբժշկական համաժողովին մասնակցելու համար: Համաժողովի առաջին օրը անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում վիրավորում ստացած անձանց խնամքի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցերին:

«Հանրային աջակցություն-Փարիզի հիվանդանոցներ» հիվանդանոցային խմբի կողմից կազմակերպված և Լիոնի հիվանդանոցների ու Լը Վինատյե հիվանդանոցային համալիրի մասնակցությամբ այս համաժողովն անցկացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանու ներքո:

Լրահոս

Դիտել ավելին