Կարևոր իրադարձություններ

Բալահովիտ համայնքում կառուցվում է դեղերի արտադրության նոր գործարան

14 Հոկտեմբեր, 2021 17:27
Բալահովիտ համայնքում կառուցվում է դեղերի արտադրության նոր գործարան

Գործադիրի որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի «Արփիմեդ» ՍՊԸ-ն: Ներմուծվող սարքավորումներն ընկերություն օգտագործելու է առողջապահության ոլորտում։ Ծրագրի շրջանակում դեղերի արտադրության համար նախատեսվում է ստեղծել նոր արտադրական տարածքներ։

Ներկայումս ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում կառուցվում է նոր գործարան։ Արդեն իսկ իրականացվել է 1.6 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 1.5 մլրդ դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների իրականացման և նոր սարքավորումների ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 48 նոր աշխատատեղ` մինչև 212,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 599 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ։

Կառավարությունը բավարարել է «Նոր փրոջեկտս» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է խանութների համար նախատեսված կահույքի արտադրության համար։ Ընկերությունը հանդիսանում է Կարպիզա, Ջեոքս և Հենդերսոն համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարարը՝ ԵՄ-ում, ԱՊՀ-ում, Միջին Արևելքում և ասիական երկրներում: Արդեն իսկ իրականացվել է 235 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում, որի արդյունքում ստեղծվել է անհրաժեշտ արդի սարքավորումներով հագեցած կահույքի արտադրամաս և 70 աշխատատեղ՝ 318,000 ՀՀ դրամ ամսական միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 100 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ` մինչև 482,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոս և ավելին նախատեսվում է արտահանել ԵՄ, ԵԱՏՄ և այլ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 22.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.8 մլն դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին