Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

 

Վերին Գետաշենում կկառուցվեն 44-օրյա պատերազմում զոհված բնակիչների հիշատակին նվիրված զբոսայգի և փառքի անկյուն

14 Հոկտեմբեր, 2021 17:15
Վերին Գետաշենում կկառուցվեն 44-օրյա պատերազմում զոհված բնակիչների հիշատակին նվիրված զբոսայգի և փառքի անկյուն

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և շահագործումից դուրս գրված, կազմաքանդված ԲՌԴՄ-2ՌԽ զրահատեխնիկան՝ որպես մետաղի ջարդոն հաշվարկված 2.505.755 դրամ մնացորդային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքին՝ 44-օրյա ռազմական գործողություններին մասնակցած և զոհված համայնքի բնակիչներին նվիրված զբոսայգու տարածքում տեղադրելու նպատակով:

Վերին Գետաշեն համայնքում ներկայումս տեղի են ունենում 44-օրյա ռազմական գործողություններին մասնակցած և զոհված համայնքի բնակիչների հիշատակին նվիրված զբոսայգու և փառքի անկյան կառուցման շինարարական աշխատանքներ:

Լրահոս

Դիտել ավելին