Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Չեխիայի պատվիրակությանը

14 Հոկտեմբեր, 2021 16:56
Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Չեխիայի պատվիրակությանը
Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ընդունել է Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակներում Չեխիայից Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին, որի կազմում էին Չեխիայի առևտրի և արյունաբերության փոխնախարար Մարտինա Տոբերովան, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին, բժշկական սարքավորումների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Կողմերը քննարկել են COVID-19 համավարակի դեմ պայքարի, բժշկական ապահովագրության, բժշկական զբոսաշրջության և հանրային առողջության զարգացման ոլորտներում երկու երկրի ծրագրերը:
Գևորգ Սիմոնյանը հետաքրքրվել է Չեխիայում կորոնավիրուսային հիվանդության բուժման և պատվաստումային գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով:
Հյուրերը նշել են, որ COVID-19-ն իր ազդեցությունն է ունեցել երկրի առողջապահական համակարգի կարողությունների վրա: Անդրադառնալով պատվաստումային գործընթացին` Չեխիայի առևտրի և արյունաբերության փոխնախարար Մարտինա Տոբերովան հայտնել է, որ Չեխիայում հակահամաճարակային իրավիճակը բարելավվել է` շնորհիվ պատվաստումային գործընթացի ակտիվացման: Փոխնախարարը հավելել է, որ Չեխիայում պատվաստված է բնակչության 56%-ից ավելին և, չնայած Չեխիայում ևս կան հակապատվաստումային որոշակի տրամադրություններ, դրանց ազդեցությունն աննշան է, իսկ բնակչության մեծ մասը կարևորում է պատվաստումների դերը համավարակի հաղթահարման հարցում:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել, այդ թվում` փորձի, գիտելիքների և մասնագետների փոխանակման հնարավորությունների շուրջ:

Լրահոս

Դիտել ավելին