Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548,5
    562,5

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

14 Հոկտեմբեր, 2021 16:44
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Ողջունելով դեսպանին՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Շվեդիան Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկերներից է:

ԱԺ նախագահն անդրադարձել է միջխորհրդարանական տարբեր հարթակներում մեր պատվիրակությունների միջեւ առկա սերտ եւ արդյունավետ համագործակցությանը:

Խոսելով Հայաստան-Շվեդիա համագործակցությունից՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել բարեկամ երկրի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, ինչպես նաեւ արժեւորել մի շարք ոլորտների զարգացման գործում Շվեդիայի կառավարության ցուցաբերած ֆինանսական աջակցությունը:

Երկկողմ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանի համար կարեւոր է Շվեդիայի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պատրիկ Սվենսոնը կարեւորել է երկկողմ խորհրդարանական կապերի զարգացումը, բազմոլորտ համագործակցության ընդլայնումը:

Լրահոս

Դիտել ավելին