Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548,5
    562,5

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

14 Հոկտեմբեր, 2021 16:27
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը հայ-ղազախական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով երկու երկրների միջև համագործակցության կայուն զարգացումը:

«Այդ առումով ի դեմս Ձեզ՝ հարգելի՛ դեսպան, ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության հատուկ դերն ու գործունեությունը և շնորհակալություն հայտնել Ձեր ակտիվ և բեղմնավոր համագործակցության համար՝ ուղղված երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը»,- նշել է նախարարը:

Վահրամ Դումանյանը կարևորել է, որ ՀՀ կառավարության ծրագրում մեծ տեղ է հատկացված ԿԳՄՍ ոլորտներին, և նախանշված են բավականին հավակնոտ ծրագրեր, որոնք պետք է իրագործվեն նաև գործընկերների հետ համագործակցությամբ:

Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում են, մասնավորապես՝ հումանիտար և մշակութային ոլորտներում: Նա անդրադարձել է բարձրագույն կրթության որակի ապահովման, միջբուհական համագործակցության շրջանակում կարճաժամկետ ծրագրերի և ուսանողների ու դասախոսների փոխանակման հնարավորություններին:

Բոլատ Իմանբաևն ընդգծել է նաև գիտական և մշակութային համատեղ նախագծերի, ինչպես նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության կարևորությունը: Այդ կապակցությամբ դեսպանը շեշտել է, որ հոկտեմբերի 26-29-ը Ղազախստանի Հանրապետությունում կանցկացվի III «Nobel Fest» գիտակրթական փառատոնը, որին դասախոսություններով հանդես կգան Նոբելյան 10 մրցանակակիրներ: Նա կարևորել է միջոցառմանը ՀՀ ներկայացուցիչների մասնակցությունը:

Բոլատ Իմանբաևը նաև տեղեկացրել է, որ Ղազախստանի անկախության հռչակման 30-ամյակի կապակցությամբ առաջիկայում Երևանում նախատեսվում է կազմակերպել Ղազախստանի կատարողական արվեստի ներկայացուցիչների մասնակցությամբ մշակութային մեծ միջոցառում:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի պատմության թանգարանի և Ղազախստանի կենտրոնական պետական թանգարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությանը՝ վստահություն հայտնելով, որ այդ համագործակցությունը ևս կպսակվի հաջողությամբ և կստեղծի նախադրյալներ՝ նոր նախագծերի իրականացման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին