Կարևոր իրադարձություններ

Արսեն Ջուլֆալակյանը վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ

14 Հոկտեմբեր, 2021 15:19
Արսեն Ջուլֆալակյանը վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ

Հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 4 տարի ժամկետով վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում՝ UWW-ում, կայացել է մարզիկների կոմիտեի անդամների ընտրությունը:

Աշխարհի առաջնությանը մասնակցած երկրների 663 մարզիկներից 397-ը քվեարկել են Ջուլֆալակյանի և ևս 6 ներկայացուցչի օգտին։

Բացի Ջուլֆալակյանից, կոմիտեի անդամներ են ընտրվել  նաև ըմբիշներ Օլիմպիական խաղերի չեմպիոններ Թամաշ Լորինցը, Յուի Սուսակին, Հասան Յազդանին, Բլեսինգ Օբորուդուդուն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Մաքսվել Լեմար Գարիտան և Օվկիանիայի առաջնության ոսկե մեդալակիր Ջեսիկա Լավերսը։

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև ըմբշամարտի աշխարհի գավաթի հաղթող:

 

Լրահոս

Դիտել ավելին