Կարևոր իրադարձություններ

Պատվաստված կինը հղիացել է ու հաջող ծննդաբերել. Օկոևը՝ պատվաստանյութերի հնարավոր ազդեցության մասին

14 Հոկտեմբեր, 2021 15:02
Պատվաստված կինը հղիացել է ու հաջող ծննդաբերել. Օկոևը՝ պատվաստանյութերի հնարավոր ազդեցության մասին

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն ունեցել է կորոնավիրուսի դեմ պատվաստված կին, որը հետագայում հղիացել է և բարոհաջող ծննդաբերել է:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:

«Պատվաստանյութերի հետ կապված ամենաշատ տրվող հարցերն ու մտահոգությունը վերարտադրողական առողջության վրա դրա հնարավոր ազդեցության մասին է: Մենք բացատրում և պարզաբանում ենք, որ նման խնդիր չկա: Եթե դիտարկենք  միջազգային փորձը, ապա կտեսնենք, որ կան երկրներ, որտեղ բնակչության 80-90 տոկոսը պատվաստված է, բժիշկների 90-ից ավելի տոկոսն է պատվաստված: Մենք ունեցել ենք դեպք, որ պատվաստված կինը հղիացել է, նորմալ ընթացք ու ծննդաբերություն է գրանցվել: Մյուս կողմից՝ մենք ունեցել ենք կորոնավիրուսով վարակված և չպատվաստված հղի կնոջ մահ, մենք ունեցել ենք ներարգանդային պտղի մահ: Դրա համար նորից ենք հորդորում, որ պատվաստվելն անհրաժեշտություն է»,- ասել է պրոֆեսորը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին