Կարևոր իրադարձություններ

ԱԱՏՄ ղեկավարը հանձնարարել է խստագույնս հետևել COVID-19 թեստի արդյունքը QR կոդի տեսքով ներկայացնելուն

14 Հոկտեմբեր, 2021 13:42
ԱԱՏՄ ղեկավարը հանձնարարել է խստագույնս հետևել COVID-19 թեստի արդյունքը QR կոդի տեսքով ներկայացնելուն
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել տեսչական մարմնի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։
 
ՍԲՀԿ կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներին, շուրջօրյա հերթապահությանն առնչվող, ինչպես նաև ընթացիկ հարցեր։
 
ՍԲՀԿ-ն համալրվել է տեխնիկական նոր միջոցներով՝ ՀՀ մուտք գործող անձանց համար սահմանված հակահամաճարակային միջոցառումների ընթացքն առավել սահուն կազմակերպելու նպատակով։
 
Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է խստագույնս հետևել COVID-19 թեստի արդյունքը QR կոդի տեսքով ներկայացնելու գործընթացին։
 
Հանդիպման ընթացքում աշխատանքային թիմին տրվել են նաև ցուցումներ և հանձնարարականներ։

 

Լրահոս

Դիտել ավելին