Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում պնդում են, թե իրանական լրտեսական ցանց են բացահայտել

14 Հոկտեմբեր, 2021 13:12
Թուրքիայում պնդում են, թե իրանական լրտեսական ցանց են բացահայտել

Թուրքիայի Վան նահանգում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել։ Այդ մասին պնդում են թուրքական իրավապահ մարմինները, գրում է Ermenihaber-ը:

Թուրքական աղբյուրները, հղում անելով  անվտանգության ծառայության իրենց աղբյուրներին, նշում են, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության համատեղ ուժերով իրականացրած օպերացիայի ժամանակ 8 մարդ է ձերբակալվել, որոնց թվում Իրանի հատուկ ծառայությունների 2 գործակալներ կան։


 

Լրահոս

Դիտել ավելին