Կարևոր իրադարձություններ

Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման համակարգերի ներդրման դեպքում ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի 5 տարով

14 Հոկտեմբեր, 2021 12:38
Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման համակարգերի ներդրման դեպքում ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի 5 տարով

Կառավարության որոշմամբ՝ մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի 5 տարի ժամկետով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր խոսքում նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ։

 «Հայաստանում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը նորմատիվայինից 2-3 անգամ ավելի է: Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր, կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով»,- նշեց Սանոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին