Կարևոր իրադարձություններ

Դեպի Դադիվանք ուխտագնացությունները կվերականգնվեն

14 Հոկտեմբեր, 2021 12:31
Դեպի Դադիվանք ուխտագնացությունները կվերականգնվեն

Դեպի Դադիվանք ուխտագնացությունները վերականգնվելու են՝ ըստ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Ռուս խաղաղապահների շնորհիվ մենք պահում ենք Դադիվանքը, այնտեղ 6 հոգևոր սպասավորներ ունենք: Այս պահին ժամանակավորապես դադարեցված են ուխտագնացությունները Դադիվանք: Բայց մենք նորից վերականգնելու ենք դրանք՝ օրերս Մոսկվայում տեղի ունեցած Վեհափառ հոր և Կիրիլ պատրիարքի հետ հանդիպման արդյունքներով: Դեպի Դադիվանք ուխտագնացությունները մենք նորից սկսելու ենք»,- ասել է Ղարախանյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին