Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը մոտ 400 միլիոն դրամ արտոնություն տվեց

14 Հոկտեմբեր, 2021 12:03
Կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը մոտ 400 միլիոն դրամ արտոնություն տվեց

Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի նիստի ընթացքում հավանություն տվեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին մոտ 400 միլիոն դրամ արտոնություն հատկացնելու մասին նախագծին: 

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2020 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած 377 միլիոն 548 հազար դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:

Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին