Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    549,5
    563,5

  • RUB

    6,69
    6,93

Կարևոր իրադարձություններ

 

Քաղաքացիները տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունները կարող են կատարել առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու (տեսանյութ)

14 Հոկտեմբեր, 2021 11:59
Քաղաքացիները տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունները կարող են կատարել առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու (տեսանյութ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք՝ քաղաքացիներն այսուհետ կարող են կատարել տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունները՝ առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու:

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝ տեղական հարկեր են համարվում անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը։
 
Այս հարկատեսակները հավաքագրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, գանձվում են տվյալ համայնքի բյուջե և զգալի կշիռ ունեն համայնքների սեփական եկամուտների կազմում։
 
Ձեր համակարգչում կամ սմարթֆոնում բացելով https://pay.e-community.am հարթակը և մի քանի պարզ գործողություններ անելով՝ կարող եք առցանց եղանակով կատարել ձեր հարկային պարտավորությունները։
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

Լրահոս

Դիտել ավելին