Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանը Շուռնուխում ծանոթացել է կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին

13 Հոկտեմբեր, 2021 23:14
Գնել Սանոսյանը Շուռնուխում ծանոթացել է կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին

ՀՀ ՏԿԵ նախարարը Գնել Սանոսյանի` Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղն էր:

Շուռնուխում նախարարը ծանոթացել է համայնքում կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին: Շինարարությունը ակտիվ փուլում է:

Այս տարվա փետրվարին կառավարությունը 470 միլիոն դրամ էր հատկացրել Հայաստանի քաղաքաշինության կոմիտեին՝ Շուռնուխ գյուղում իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Յուրաքանչյուր բնակելի տան կառուցմանը զուգահեռ իրակացվում է անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ:

Առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ: Ծրագիրն ամբողջությամբ պետք է ավարտվի 3 տարում:

 

Լրահոս

Դիտել ավելին