Կարևոր իրադարձություններ

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

13 Հոկտեմբեր, 2021 21:13
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը  Մոսկվայում մասնակցում է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Այս մասին փոխվարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հրավերով մասնակցում եմ Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Վերջինիս գլխավոր նիստին ներկա է գտնվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Համաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ եմ ունենալու օտարերկրյա գործընկերների և էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ։

Համաժողովն իրենից ներկայացնում է էներգետիկ ոլորտի տարբեր ուղղությունների միասնական հարթակ, որտեղ քննարկվում են տնտեսության էներգետիկ ճյուղի զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցության խորացման ու համատեղ ծրագրերի իրականացման հարցերը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի համաշխարհային զարգացումները և ներկայիս մարտահրավերները»։

 

Լրահոս

Դիտել ավելին