Կարևոր իրադարձություններ

ՊԲ-ն ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա կրակ չի բացել. հերքում

13 Հոկտեմբեր, 2021 19:07
ՊԲ-ն  ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա կրակ չի բացել. հերքում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է, և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության նախարարությունից:

ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին