Կարևոր իրադարձություններ

Հադրութի շրջանից ևս 2 աճյուն է հայտնաբերվել

13 Հոկտեմբեր, 2021 18:47
Հադրութի շրջանից ևս 2 աճյուն է հայտնաբերվել

Ռազմական ործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրությունից:

Հայտնաբերվել է ևս 2 աճյուն:

 Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

 Հիշեցնենք, որ զինադադարից հետո`2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն։

 Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

 

Լրահոս

Դիտել ավելին