Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահն ու ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակի ղեկավարն անդրադարձել են Հայաստանում հետպատերազմյան իրադրությանը

13 Հոկտեմբեր, 2021 16:46
ԱԺ նախագահն ու ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակի ղեկավարն անդրադարձել են Հայաստանում հետպատերազմյան իրադրությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակի ղեկավար կազմին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանին եւ գրասենյակի քարտուղար Հակոբ Արսլանյանին:

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել կառույցի՝ մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայրենիքի հզորացմանը միտված մեր երկրում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրել են ՀԲԸՄ Կանադայի կառույցի առաջնահերթությունները՝ ուղենշելով այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվելու են Հայաստանում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հետպատերազմյան իրադրությանը: Այս համատեքստում Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանը ներկայացրել է Սփյուռքում եւ մասնավորապես Կանադայում հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ առկա մոտեցումները: ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը:

Քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին