Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ տեսուչները ստուգումներ են անցկացրել Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում

13 Հոկտեմբեր, 2021 16:38
ՍԱՏՄ տեսուչները ստուգումներ են անցկացրել Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում

ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը, անցկացվել են Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում:Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Ստուգված խանութներում խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին