Կարևոր իրադարձություններ

Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից

13 Հոկտեմբեր, 2021 15:56
Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արտաշես Թումանյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտաշես Թումանյանին հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»

 

Լրահոս

Դիտել ավելին