Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Գրիգորյանը և ԱՄԷ վերահսկիչ պալատի նախագահը քննարկել են հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող հարցեր

13 Հոկտեմբեր, 2021 15:15
Փոխվարչապետ Գրիգորյանը և ԱՄԷ վերահսկիչ պալատի նախագահը քննարկել են հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահ Հարեբ ալ-Ամիմիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարման շուրջ:

Հաշվի առնելով, որ ԱՄԷ վերահսկիչ պալատի նախագահը 2019 թվականից ստանձնել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նախագահությունը՝ Մհեր Գրիգորյանը և Հարեբ ալ-Ամիմին քննարկել են հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է թե՛ հանրային ռեսուրսների կառավարման ոլորտում և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը:

 

Լրահոս

Դիտել ավելին