Կարևոր իրադարձություններ

Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն. մանրամասներ՝ ՀՀ-ի և Իրանի գլխավոր դատախազների հանդիպումից

13 Հոկտեմբեր, 2021 14:20
Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն. մանրամասներ՝ ՀՀ-ի և Իրանի գլխավոր դատախազների հանդիպումից

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի։

ՀՀ գլխավոր դատախազությունը հատվածներ է ներկայացնում Հայաստանի և ԻԻՀ գլխավոր դատախազների խոսքից:

Արթուր Դավթյան- ՀՀ գլխավոր դատախազ - Մեր կողմից ներկայացվող քննչական պահանջների կատարման օպերատիվությունն ու որակն է աճել, և Իրանի քաղաքացիների պաշտպանության, հատկապես դատապարտյալների փոխանցման գործընթացներում ունենք էական առաջընթաց: Այսօրվա մեր հանդիպումը լինելով հերթականը, ըստ էության, նպատակ ուներ արձանագրելու մեր նախորդ հանդիպումների ձեռքբերումները և, իհարկե, անդրադառնալ նոր մարտահրավերներին, իսկ նոր մարտահրավերներ մենք ունենք, հատկապես նախորդ տարի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ, որոնք հատկապես իրավական գործընթացներում իրենց լուծումները արագ գտնելու անհրաժեշտություն ունեն: 

ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի-Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել: Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան։ Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի և կան դրա նախապայմանները։

Ինչպես որ հայտարել են Իրանի պաշտոնյաները, անհրաժեշտ է, որպեսզի լուրջ քայլեր կատարվեն մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն: Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ, և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշումն ընկալեն:

Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ մինչ այդ հարևան երկրները իրենք ձեռնամուխ կլինին հարցի լուծմանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին